Երկրի առաջին նախագահը, անկախ Հայաստանի առաջին նախագահը այցելել է Ամենայն հայոց Կաթողիկոսին և իր զորակցությունն է հայտնել։
Մեծին արժանի քայլ, պետական գործչին վայել քայլ։ Նաև՝ դաս շատերին։
Եվ մի ապերախտ հիմա էլ հիմնադիր նախագահի ուղղությամբ է իր զզվելի բերանը բացել։
Այո, բոլորս վրդովված ենք, այդ ապերախտի ուրացումների շղթան հասնում է ամեն տեղ։
Նա չունի սրբություն, չունի պատկառանք և չունի ամոթ։
Բայց, մի նկատառում ուզում եմ ներկայացնել։
Ամենևին հակված չեմ մտածել, թե այդ ապերախտ ազգային պատուհասը միայն Լևոն Տեր-Պետրոսյան անձին է ուղղում իր զզվելի որակումները։
Միամիտ կլինի այդպես մտածել, քանզի դրա բոլոր խոսքերը և քայլերը ուղղորդված են և կոդավորված։
Իրականում, համոզված եմ, նա այդպիսով, իր այդ զզվելի ուրացումը, որ արեց առաջին նախագահի հասցեին, ուղղում է համայն հայությանը, Անկախ Հայաստանի երեսուն և ավելի տարիների արժանապատիվ գոյությանը, անկախ Հայաստանի երեսուն և ավելի տարիների հաղթանակներին, իրական լինելիությանը։ Իր եղկելի խոսքով սրիկան հերթական ուրացումն ու ժխտում է տարածում ուղղված Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական բանակինև, առհասարակ՝ հայկականությանը, ի սփյուռս աշխարհի։
Դրա այս հերթական թրքաբարո մտքերի արտահոսքը բացառապես թշնամու օրակարգ է, այն է՝ ժխտել, մերժել անկախ մեր պետականության, մեր, հայկական պետականության բոլոր ձեռքբերումները, ուրանալով Հայաստանի հայկական պետականությունը և պատմությունը։
8․06․2025
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ